Ես գալու եմ, թակելու եմ ձեզանից յուրաքանչյուրի դուռը, դուրս անեք տնից` պատուհանով եմ ներս մտնելու եւ յուրաքանչյուրիդ համար անհոգնել ընթերցելու եմ «1+1» իմ ուղերձը, մինչեւ ձեզնից յուրաքանչյուրը` տանը նստած, ինքն իրենից եւ ուրիշներից վախեցած ամեն ոք հասկանա, որ ինքը ավելին է, քան սերժանտական օլիգարխիայի հարճը, ինքը ավելին է, քան անպաշտպան հպատակ, ինքը քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը պատասխանատվություն ունի պատմության ու ապագայի առջեւ, նախնիների եւ սերունդների առջեւ:
Քայլելու եմ, աղաղակելու եմ, բարձրաձայնելու եմ այնքան ժամանակ, մինչեւ անխոնջ բազմության յուրաքանչյուր անդամ գա հրապարակ եւ բարձրաձայն խոստովանի. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ:
Նիկոլ Փաշինյան
Ելույթ Ազատության հրապարակում
06.10.2011թ.
Վահագն Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից: