Լևոն Իգիթյանը «լվանում է ձեռքերը» և պնդում, որ կապ չունի քաղաքականության հետ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Լևոն Իգիթյանը «լվանում է ձեռքերը» և պնդում, որ կապ չունի քաղաքականության հետ. hraparak.am

Երևանի քաղաքապետարանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, որը նախկինում աչքով աչք չուներ լրագրողների հետ և գրեթե միշտ խուսափել է նրանց հետ շփումից, այսօր պատասխանել է Hraparak.am-ի մի քանի հարցերին՝ ներկա ներքաղաքական իրավիճակների վերաբերյալ։

Պարոն Իգիթյան, ինչպե՞ս ընդունեցիք Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրը։

-Ինքն ա որոշումը կայացրել, ինքն իրա գլխի տերն ա։

Ավագանու «Ելք» խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։

-Ես որևէ կուսակցության անդամ չեմ, ես որպես էս քաղաքի քաղաքացի ընդգրկվել եմ ավագանու անդամ միայն նրա համար, որ ինչ-որ կերպ, իմ ուժերի չափով օգտակար լինեմ իմ երկրի ճակատագրին։ Ուրիշ ոչ մի բանի մեջ ես չեմ խառնվել և չեմ խառնվում, որովհետև ես կուսակցական խաղերի մեջ չկամ։

Բայց դուք Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին Տարոն Մարգարյանի կողքին էիք կանգնած, Փաշինյանին հիշեցնում էիք Մարտի 1-ը։

-Ես նորից կրկնում եմ՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ հետաքրքրում է իմ քաղաքը և իմ քաղաքի մշակույթը։ Ուրիշ որևէ բանի մեջ ես չկամ, դրա համար ուրիշին դիմեք մնացած հարցերով։

Դուք արդեն քաղաքականացվել եք, քարոզարշավին Տարոն Մարգարյանին պաշտպանում էիք ամբիոններից։

-Որովհետև մի կուսակցությունն էր, որ ինձ դիմեցին՝ ասելով, որ իմ կարիքը ունեն քաղաքի վերաբերյալ, քաղաքի հետ կապված։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր