Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Advertisement 1000 x 90

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 2-4 աստիաճանով, մայիսի 1-3-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Նման նյութեր