Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Իլ-38» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մերձմոսկովյան Ժուկովսկում:
Մոտ մեկ ժամ ինքնաթիռը մերձմոսկովյան օդանավակայանի շուրջ պտտվել է, և վառելիքը ծախսելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել չգործող առջևի շասիով: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: