Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի հետ:
Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած կարևոր մենամարտում Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ: Աբրահամին են առավելությունը շնորհել 3 մրցավարներից երկուսը:
Ամբողջ մենամարտի ընթացքում մեր հայրենակիցը բավականին մեծ առավելություն ուներ:
10-րդ ռաունդում Նիլսենը նոկդաունի ենթարկվեց:
Արթուրը դառնում է վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Արթուր Աբրահամն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: