ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզից ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով խորհրդարանի պատգամավոր ընտրված Գրիգոր Ավալյանն այսօր`մայիսի 1-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին իր հրաժարականի դիմում է ներկայացրել:
Գ.Ավալյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն, նա ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Գ. Ավալյանն այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ ինքը միշտ կանգնել ու կանգնած է Տավուշի սահմանամերձ ժողովրդի կողքին, որի կամքը իր համար գերակա է: