Սիրիայի երկնքում, Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ցավալի համարելով կատարվածը:
Ռուսաստանյան ՏԱՍՍ-ն էլ փոխանցում է, որ ինքնաթիռն ընկել է «Խմեյմիմ» օդանավակայանից թռչելուց հետո: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի նախնական պատճառը շարժիչն էր, որի մեջ թռչուն էր ընկել: Ավիավթարի արդյունքում զոհվել է նաև մյուս օդաչուն: