Տաք ու համով, ինչպես ժողովրդի հոգին. ղրիմցի աղջիկը` հայկական խոհանոցի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Տաք ու համով, ինչպես ժողովրդի հոգին. ղրիմցի աղջիկը` հայկական խոհանոցի մասին. armeniasputnik.am

Հայաստանն առաջին երկիրն էր, ուր այցելեց ղրիմցի Ելենա Սոլովյովան։ Նա կարծում է, որ դա հիանալի մեկնարկ է աշխարհի տարբեր երկրներով ուղևորություններ սկսելու համար։

Հայկական խոհանոցի ուտեստները համտեսելիս` ակամա մտածում ես` ուտելիքի մեջ հաստատ երկրի կոլորիտն են ավելացնում, կարծում է Ելենա Սոլովյովան։ Նա Հայաստան գործուղման էր եկել և մեկ շաբաթ մնացել։

Ղրիմցին Հայաստանի ազգային խոհանոցը համեմատում է ժողովրդի հոգու հետ. ուտեստները հիմնականում տաք են ու համով։ Նրան զարմացրել էր բուրավետ համեմունքների բազմազանությունը, որոնք օգտագործվում են հայկական ուտեստները պատրաստելիս։ Իսկ Երևանն այժմ նրա մոտ ասոցացվում է նռան գինու հետ։

«Բոլոր համեմունքների անունները չեմ հիշել։ Այնպիսի տպավորություն է, որ ուտեստների մեջ երկրի կոլորիտն են ավելացնում»,- խոստովանեց հյուրը։

Խոհանոցը միակ բանը չէ, որ տպավորել է աղջկան Հայաստանում։ Ելենան այստեղ ընկերներ է ձեռք բերել, արժեքավոր ընկերներ։

Նա նշեց, որ նախքան այս ուղևորությունը հարազատ Ռուսաստանի սահմաններից դուրս գալու հնարավորություն ինքը չի ունեցել, և Հայաստանն առաջին երկիրն էր, որ այցելեց։

«Արտասահմանյան անձնագիրս բացարձակ մաքուր է և անհույս ապրում էր բազմաթիվ փաստաթղթերի մեջ, մինչև աշխատավայրում չհայտնեցին Հայաստան գործուղմանս մասին»,- պատմեց Ելենան։

Արտասահմանյան անձնագրում արված առաջին կնիքը նրան ցրտաշունչ Մոսկվայից արևոտ Երևան բերեց։

«Հիանալի մեկնարկ է արտասահմանյան շրջագայությունների համար»,- համոզված է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր