Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է «Ժամանակ» թերթի տեղեկությունը, թե «Երևան Սիթի» ցանցի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա, քանի որ վերջին օրերին աշխատել են վնասով:
«Եթե «Ժամանակ» թերթը կարողանա թեկուզ մի աշխատողի օրինակ բերի, ով աշխատավարձ չի ստանալու, ես իմ մի ամսվա աշխատավարձը կտամ նրան: Չկա էդ ձև բան, թող մի հատ տենց աշխատող բերեն, որ մենք նման բան ենք ասել», – Aysor.am-ի թղթակցին ասաց Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն հրապարակումները, որ աշխատանքից ազատվում են այս օրերին ակցիաներին մասնակցող աշխատակիցները։
«Ոչ թույլ եմ տվել, ոչ էլ արգելել եմ։ Նման բան չկա», – նշեց Ս.Ալեքսանյանը։
Դիտարկմանը, թե ինչի՞ն էին դեմ աշխատակցիները, որ բողոքում էին՝ Ալեքսանյանը նշեց. «Այ գնա, ով գնացելա, իրանց էլ հարցրու»: