Նիկոլ Փաշինյանի գրառումը.
«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ։
Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը և հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և անշուշտ կշարունակեն զարգանալ»։