![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/05/25507786_1586206084748051_5199628734944938793_n.jpg)
Իրավիճակը լարված էր: Արարատի գործկոմի նախագահ Դավիթ Զադոյանի աշխատասենյակում հավաքվել, հրատապ խնդիրներ էինք քննարկում: Հեռախոսն աղմկեց: Վազգենն էր.
– Նախիջևանի սահմանին լրացուցիչ խմբեր ուղարկեք: Հնարավոր է, որ ձեր ուղղությամբ հարված լինի: Ես վաղը զբաղված եմ լինելու, հարսանիք պիտի գնամ: Ուշքներդ վրաներդ պահեք:
Անջատեց: Ի՞նչ հարսանիք, ի՞նչ բան էս նեղ պահին: «Շեֆը քեֆի մեջ է»,- կատակեց ինչ-որ մեկը:
Առավոտյանի իմացանք. մերոնք վերցրել էին Շուշին: «Հարսանիքը լեռներում»: