ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները ավելի կամրապնդվեն։
Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Հույս ունեմ, որ ձեր գործունեությունը որպես կառավարության ղեկավար կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնային հարաբերությունների ամրապնդմանը և գործընկերային համագործակցությանը՝ Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի շրջանակներում»,- նշված է հեռագրում։