Պեսկովն անհաջող է որակում Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները
Advertisement 1000 x 90

Պեսկովն անհաջող է որակում Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները

Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Կրեմլը համարում է անհաջող և գտնում է, որ դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:

«Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններն էին, որոնց վրա պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունները:

Նա նշել է, որ այդ արտահայտությունները չեն կարող որևէ ընդհանուր բան ունենալ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի ուղղության հետ:

«Դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանրություն այն ջերմ ու ընկերական, եղբայրական հարաբերությունների հետ, որոնք պատմականորեն ռուսներն ունեն հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:



Նման նյութեր