«Գնահատել պետք է գործերը և ինքը`գործընթացը, այլ ոչ անձերը». Արթուր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Գնահատել պետք է գործերը և ինքը`գործընթացը, այլ ոչ անձերը». Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ովքե՞ր են այստեղ ժամանակավորները: Երկիշխանության կարճ ժամանակահատվածից հետո Հայաստանում ձևավորվեց «ժամանակավոր» կոալիցիոն կառավարություն: Ես ձեռնպահ կմնամ անհատական գնահատականներից, չնայած կարող էի ինչ-որ բան ասել, օրինակ, մի շատ կատաղի «հակապուտինականի» մասին, ով, ինչպես հիմա կպարզվի… շատ է սիրում հետախույզների մասին խորհրդային ֆիլմերը:

Գնահատել պետք է գործերը և ինքը`գործընթացը, այլ ոչ անձերը: Անձերի մասին այս փուլում բավական է իմանալ նրանց կենսագրություններն ու մասնագիտական նվաճումները, որպեսզի հասկանաս, թե ինչ կարելի է սպասել «թիմից»:

Չգիտեմ, թե ինչքան գործեր նրանք կհասցնեն անել մինչև արտահերթ ընտրություններ, իսկ ըստ գործընթացի` արդեն կարելի է 2 բան ասել`

1.Բացի կոալիցիա կազմողների, իսկ ավելի ճիշտ`ուղեկիցների հետ կուլուարային քաղաքական առևտրի արդյունքներից, քանի որ գաղափարախոսությունների պոպուլիստական գերեզմանի վրա վաղուց արդեն տապանաքարեր էլ չկան, մենք այլ բան չտեսանք:

2.Նույն լոյալության սկզբունքները «հեղափոխության գործին ու անձամբ ընկեր» Վարչապետին: Եվ դրանում ոչ մի նոր բան չկա.նման բան տեղի է ունենում ցանկացած իշխանափոխության ժամանակ:

Հիմնական հարցն այն չէ, թե մեր ինչին է պետք «մշակույթի նախարար», ով Գոգոլին Հեգելից չի տարբերում, այլ այն, թե ինչ կանոններով է փոխվելու նոր գործադիր իշխանությունը: Հենց դրանից է մեծ մասամբ կախված լինելու 2018թ. ապրիլի բնորոշումը`հեղափոխություն թե մրից դուրս գալ ու մրջուրն ընկնել…»:



Նման նյութեր