Քալիֆորնիայում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ. news.am
Advertisement 1000 x 90

Քալիֆորնիայում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ. news.am

Քալիֆորնիա նահանգի Սան Վելլի քաղաքում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ։

DailyNews-ի  փոխանցմամբ, ոստիկանությունը հրապարակել է սպանվածի ինքնությունը։ Մահացածը Լոս Անջելեսի 42-ամյա բնակիչ Հովհաննես Քալփաքչյանն է։ Անհայտ անձը գնդակահարել է նրան կայանված Մերսեդես մակնիշի մեքենայի մեջ։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։

Հարեւանությամբ ապրողների խոսքով, հինգից յոթ կրակոց է հնչել։ Ոստիկանությունից հայտնել են, թե սպանության որեւէ ականատես չի եղել։ Կասկածյալի նկարագրությունն առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքի տների անվտանգության տեսախցիկների նկարահանումները։

news.am



Նման նյութեր