Մարդիկ՝ ում տեսնելու համար պարտադիր է գալ Գյումրի
Advertisement 1000 x 90

Մարդիկ՝ ում տեսնելու համար պարտադիր է գալ Գյումրի

Որ ասում ենք Գյումրին չքնաղ քաղաք է՝ ի նկատի ունենք նաեւ քաղաքը չքնաղ դարձնող մարդկանց:

Սաղ գիտեն, թե Բեռլինը պատկանեգը գերմանացիներին: Բեռլինի տերը Ալեքսան Տեր – Մինասյանն է: Տուրիզմի մասով մեծ աշխատանք կտանին, հանդիպելուց վնաս չկա: Օրմ ազգանունը կիսատ ըսեցին… Մինասյան… Դառավ ըսավ՝ Տեր… Ըշտը ըդպես երկրորդ անգամ ներկայացրեցին Տեր – Մինասյան… Դառավ ըսավ կարեւորը՝ Տեր, ոչ թե անտեր…

Կայսր: Հնավաճառ Վազգենին: Դիմագծերով Նապոլեոն կայսրին է նման՝ ըդոր համար մականունը կայսր է: 16-րդ դարի բան ուզես՝ կերտա քանիմ ժամ հետո բանմ կբերե ու կապացուցե, օր 16-րդ դարի է:

Վարպետ Գուգո: Երկար ժամանակ էս վարպետս առանց վարորդական իրավունքի քաղաք ավտո քշելուց կեղնի, կհարցնեն ի՞նչղ կեղնի, օր ըդպես հանգիստ կքշես: Կպարզվի փետից դուբինկեք սարքած կեղնի, անցնի դառնա կանգնցնեն դուբինկա գուզեն՝ բաց կթողնին:

Վարպետ Քերոբ: Առավոտ բարի լույսին Երեւան էրտացող առաջին էժան տաքսին: Շոկոլադով տանի բերեգը: Համարյա սամալյոտի պես է: Շարժվելուց 10 րոպե հետո շոկոլադ կհյուրասիրե պասաժիրներին:

Կարեն Մկրտչյան: Լուսանկարիչ արջը: Էն կարեւոր մարդկանցից է, օր բդի էրտաս ծանոթանաս ու մենակ ուտես-խմես հետը: Գործ բռնել չարժե: Հավեսն օր տեղը չեղավ՝ գուզես տեղով բոշկով մեղր դառի՝ գործդ չի էնե:

Անտոշ: Անդրանիկ Բարիկյան: Լեննականցու խասյաթի մարմնավորում: Հայաստանի ֆոտբոլի պատմության մեջ ամենաշատ դեղին ու կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը:

Վարպետ Հովիկ: Մարզի ամենալավ ռադիատոր սարքողը: Աչքով աչք չունի գեշ մարդկանց հետ գլուխ դնել: Լավ մարդ էլ օր կտեսնի՝ ձեռից պրծում չկա: 😀 Քեզի օր շնորքով արհեստավոր մարդ պետք էղնի՝ գնա ըսա էս տեսակ մարդ ման գուկամ՝ սաղին հատ-հատ կճանչե:

Քաղաքի ամենամեծ թռչնասերը Սեյրան Մարտիրոսյանն է: Բուերի ամենամեծ հավաքածուն իրա մոտ է: Գնա ըսա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ես՝ ցույց կուդա հավաքածուն:

Քաղաքի ամենաշատ արդուկների, սխտոր ծեծիչների ու ռադիոների հավաքածուն Լեւոն Բարսեղյանի մոտ է: Ասպարեզ ակումբ օր էրտաս խնդրես, ցույց կուդան: Սա ընձի խոսքի ազատության սենյակն է պետք:

Ջագը: Ծո, դու գիտե՞ս, օր հայկական ռոքի պապան Ջագն է: Բամբիռի Ջագը: Քաղաքն օր Բամբիռնոց բացեց, դու նոր կիմանաս քու հալըդ:

Հայկ էքստրիմ Խառատյան: Լավ… Մե րոպեմ… Հայկին կարող է Գյումրի չտեսնիք: Ավելի հեշտ բացատրեմ: Փնտրեք իրան Հայաստանի ամենախարխուլ, վնասված ու ամենաբարձր աշտարակների, վտանգավոր թունավոր ու պայթուցիկ նյութերի մեջ:

Տիգրան Համասյան: Քաղաքի ամենահայտնի դաշնակահարը: Իրան գտնելը էնքան զոռ է… Բդի սամալյոտների մեջ հանդպիս:

Հասմիկ Կիրակոսյան: Մարզպետարանի մշակույթի բաժնի պետը: Պատմական ստույգ աղբյուր չկա, թե ինքը որ թվից էս կողմ է էդ բաժնի պետը: Երկու րոպե հետը խոսաս՝ թոքերդ կարդա, դիագնոզդ տա: Հավես գյումրեցու կերպար է:

Տաքսու վարորդ Տիկուշը: Կսե հոպար չեմ, բայց զատո հոպարի գործ կենեմ: Կսե անգլիական Հավայի դուխի կսիրեմ: Ստից դուխի չէ, անունն է ըդպես:

Լյովա պապը: Կսե տո մարդ ես, մարդ: Մարդ էլ կսեմ քեզի՝ կարող է նեղենաս: Ինչքան նորմալ պատմվող խուժանական անեկդոտ կա՝ իրանից կռնաս լսես:

Ալեքսեյ Մանուկյան: Արվեստագետն աշխարհի տարբեր քաղաքներում շրջելուց դիտահորերի կափարիչներն արտատպում ու ամեն քաղաքից10 մետր հիշողության մեծ հավաքածու ունի: Արժե գալ ու տեսնել, ծանոթանալ, հասկանալ արվեստագետի մոտեցումները:

Արտակ Թադեւոսյան: Էս տղեն փամփուշտների պարկուճներից զարդեր կպատրաստե: Իսկ դուք խաղաղություն քարոզելու ի՞նչ տարբերակներ գիտեք: Համեցեք ծանոթանալու Արտակի հետ: 🙂

Անդրանիկ Ավետիսյան: Ծո, ինքն առաջին նկարիչն է աշխարհում, որի անմիջական «գործընկերները» սարդերն են, ու նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայններից:

Գյումրին մեր տունն է երիտասարդական նախաձեռնության երիտասարդներին բդի գաք տեսնիք ու տեսնիք ինչ սիրուն ձեւով օգտագործված մետաղական ու պլաստիկ խցաններով խճանկարներ կպատրաստեն: 4-ը դրանցից հայկական գորգերի տեսք ունեն ու փակցված են Գյումրու պատերին:

Միշա Պողոսյան: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըդիկ հլը քիչ է՝ Համովն էլ պատկանում է Միշա Պողոսյանին: Ըմբես օր եթե համով գուզես սնվիս, ուտես, խմես, վայելես, հետն էլ քու իմացածդ սաղ համով վայելքները համեմատության մեջ դնես՝ Գյումրիում գնա Համով սրճարան: Ու ըսեք իրան, օր էդ պռիչոսկեն փոխե:

Շարունակելի…

Իրականում մե քանիմ բան խնդրել էին ըստեղ-ընդեղ չսել, դուք էլ ըստեղ ընդեղ չսեք:
Հարգանքով՝ Շիրակի Բազե
gyumri-armenia.blogspot.am