ՀՀ կառավարությունը Ալեքսանդր Արզումանյանին կփոխհատուցի 2 500 եվրո
Advertisement 1000 x 90

ՀՀ կառավարությունը Ալեքսանդր Արզումանյանին կփոխհատուցի 2 500 եվրո

Այսօր Կառավարության նիստում որոշվեց Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել երկու հազար հինգ հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի Արզումանյանի հայցը բավարարելու վճիռը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, փողերի լվացման գործով կալանքի տակ պահելու հանգամանքին: Նախագծում նշվում է, որ Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել:  Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին, մինչև սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: լեքսանդր Արզումանյանը պնդել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև և ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:



Նման նյութեր