ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին
Advertisement 1000 x 90

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանին պատգամավորական մանդատ տրամադրելու որոշում կայացրեց: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի արձանագրությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

ԿԸՀ-ն քննարկեց արձանագրությունը և որոշում կայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանի մանդատը, որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: ՀՅԴ-ում Արմեն Բաբայանի որոշումը պարզաբանեցին բիզնեսով զբաղվելու ցանկությամբ և բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու սկզբունքով:



Նման նյութեր