«Մի իջացրեք ամեն բան ֆեյսբուքներում լայք հավաքելու թեմայի մակարդակին»
Advertisement 1000 x 90

«Մի իջացրեք ամեն բան ֆեյսբուքներում լայք հավաքելու թեմայի մակարդակին»

Զոհրաբ Յեգանյանի հրապարակումը.

«Տղեք ջան պետական ապարատում աշխատելը դժվար բան է, շատ դժվար։ Երբ գնում եք պաշտոն ստանալու, մի պահ մտածեք, խորը նայեք թե ինչ հնարավորություններ կան ու ըստ դրա ինչ կարող եք անել։

Նայում եմ, բավական մեծ թվով մարդիկ այսօր շատ բարձր պաշտոններ են ստանձնել, բայց բացարձակ չեն ճանաչում պետական կառավարումը, չգիտեն տարբեր իրավիճակներում ինչ պետք է անել, փորձ չունեն։

Ես հակված չեմ կարծելու, թե այդպիսի մարդիկ ձախողելու են, ամենևին, ուղղակի իմացեք, որ պետությունը ՀԿ կամ կուսակցություն չէ, ես տեսնում եմ լավ բան անելու անկեղծ ցանկություն, բայց շատ դեպքերում չեմ տեսնում այդ համակարգի նկատմամբ հարգանք։ Համակարգում միայն կաշառակերներ ու դավաճաններ չէ, որ եղել են, նվիրյալ ու ոլորտներն ուղնուծուծով տիրապետող կադրերին հարգեք, ուժային կառույցները պահեք իրենց դիրքում, մի իջացրեք ամեն բան ֆեյսբուքներում լայք հավաքելու թեմայի մակարդակին։

Ինձ ճիշտ հասկացեք, իմ չափով քննադատել եմ նախորդներին, կքննադատեմ նաև ձեզ, ու դա կանեմ միայն հանուն Հայաստանի, իսկ մեր ազգային շահերը պահանջում են պետական պաշտոնյաների պրոֆեսիոնալիցմի աճ, գործ ու այս անկեղծության ֆոնի պահպանում, դուք այն իսկապես ստեղծել եք։

Խնդրանքս է, որ խոսեք անելուց հետո ու առարկայական, ես հավատում եմ մեր վաղվա օրվան, հույս իսկապես արթնացել է»։