Զոհված ազատամարտիկի այրի Լյուսյա Հովհաննիսյանը ապրում է Էջմիածնի Սայաթ Նովա փողոցում գտնվող մեկ սենյականոց տանը, որը փլուզման եզրին է: Կինը այդ սենյակում ապրում է դստեր եւ նրա երկու անչափահաս երեխաների հետ: Սենյակում չկա էլեկտրաէներգիա, չկա ջուր, չկա սանհանգույց: Ընտանիքի անդամները լվացք են անում, ուտելիք են պատրաստում փողոցում դրված փոքր վառարանով ու դրանով տաքացվող ջրով, որը խնդրում են մի քանի մետր այն կողմ գտնվող ավտոլվացման կետից: Հովհաննիսյանըը պատմում է, որ այս տանը ապրելը արդեն վտանգավոր է. «Վերջերս հրդեհ էր եղել, հետո մի անգամ էլ դռնից դուրս գալուց թոռանս գլխին վերեւից քար ընկավ, իսկ պատերի վիճակը դուք էլ կարող եք տեսնել` թափվում է ամեն ինչ ու պլոկվում»:
Զոհված ազատամարտիկի հարազատները տարիներ շարունակ ապրել են այս տանը` Պաշտպանության նախարարությունից բնակարան ստանալու հույսով: «Այսքան տարի է Պաշտպանության նախարարությունից բնակարան ստանալու հերթի մեջ ենք, բայց անընդհատ մեր հերթը հետ է ընկնում ու մենք մնում ենք էստեղ… Եթե Ղարաբաղյան պատերազմի զոհերի հարազատներին մինչեւ հիմա չեն կարողանում բնակարանով ապահովել, ավելի լավ ա թող աքսորեն»,- ասում է Լյուսյա Հովհաննիսյանը: Կինը ցավով նշում է, որ նման տեղում ապրելը ոչ միայն բացասական է ապրում իր ու իր ընտանիքի անդամների առողջական, այլ նաեւ հոգեբանական վիճակի վրա. «Ժամանակ առ ժամանակ թոոռնիկս դպրոց չի գնում, ամաչում է դպրոց գնալ, էրեխեքը վիրավորում են, ասում են` տուն չունեք, դուք բոմժ եք, դուք ապրելատեղ չունեք»:
Ամբողջությամբ՝ forrights.am