Հայաստանը հունիսի 11-16-ը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են անձրև և ամպրոպ
Advertisement 1000 x 90

Հայաստանը հունիսի 11-16-ը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են անձրև և ամպրոպ

Հայաստանը հունիսի 11-16-ը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ, հունիսի 12-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը:



Նման նյութեր