Ադրբեջանը ստացել է բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համալիրներ
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը ստացել է բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համալիրներ

Այսօր՝ հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ էլ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Լուսանկարում ցուցադրված է «Պոլոնեզ»-ի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ:  Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.

  • Հեռահարությունը՝  50 ” 200 կմ,
  • Մարտագլխիկի զանգվածը՝  130 կգ,
  • Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):

Կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում:

Նորաբաց զորամասում ցուցադրել են նաև «Պոլոնեզ» համակարգի մաս կազմող կապի և ռադիոտեղորոշման մեքենաներ:

Զորամասում ցուցադրվել են նաև իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ:

razm.info



Նման նյութեր