ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն է քննարկվում և «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ նախագծով գրված է, որ ուսումնական հաստատություններում պետք է դասավանդեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք, բայց որևէ տեղ ամրագրված չէ, թե ովքեր կարող են բացել ուսումնական հաստատություններ. «Այսօր մեր երկրում ինչ-որ մի դերասան, նկարահանվելով սերիալներում, դառնալով հայտնի կամ մեկը, ով հաճախել է պարի ուսումնարան, որոշել է, որ նա կարող է բացել պարի դպրոց կամ թատերական խմբակ, հայտնի չէ, թե ովքեր են դասավանդում: Ձեր մոտեցումը ո՞րն է այս հարցի վերաբերյալ»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքն էլ է նման բողոքներ ստացել:
Ամբողջությամբ՝ aravot.am