«Այդ տաղանդավոր տղային շատ ծանր օրեր են սպասում». Գևորգ Էմին-Տերյան
Advertisement 1000 x 90

«Այդ տաղանդավոր տղային շատ ծանր օրեր են սպասում». Գևորգ Էմին-Տերյան

Գևորգ Էմին-Տերյանի հրապարակումը.

«Երեկ ինձ համար երկու հետաքրքիր նշանակում եղավ: Մեկը լեզվի պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Դավիթ Գյուրջինյանը: Պարոն Գյուրջինյանը հրաշալի տեղյակ է հայոց լեզվի խնդիրներին, հայ լեզվաբանների ներքին խոհանոցին, բիզնեսներին, թայֆաներին, կերված գրանտներին, չարված աշխատանքին, պոտենցիալին, ով ում սիրածն է ևն: Փառահեռ հակակշիռ ու զսպաշապիկ է մնացած կողմերի համար, ավելին՝ շատ եմ ուզում ու վստահ եմ, որ նա կկարողանա ուղղություն, տրամաբանություն ու վերաբերմունք փոխել առ մայրենին:

Մյուս նշանակումը ԲՈԿ-ի (նախկին՝ ԲՈՀ) նախագահն է: Ես իրեն անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչողները միաբերան պնդում են, որ շատ լավ մասնագետ է, դոկտոր է, տաղանդավոր է, ևն: Ես չեմ ուզում գուժկանի դեր կատարել, բայց այդ տաղանդավոր տղային շատ ծանր օրեր են սպասում. չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց շատ նման է նրան, որ մի հրեայի նշանակեին էսէսական գումարտակի հրամանատար՝ ասելով, որ նա հրեա է»: