Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանի նշանակումը դարձավ քննարկումների բուռն թեմա։ Սմբատ Գոգյանը Շիրակացու ճեմարանում սովորելու ժամանակ դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր։ Համաշխարհային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտների 80%-ը Հայաստանում չեն աշխատում։
Սմբատն էլ կարող էր գնալ և դասավանդել աշխարհի հայտնի մի համալսարանում։ Բայց մարդը մնացել է Հայաստանում, պրպտում է, մաթեմատիկայի և բնագիտության դասավանդմա հետաքրքիր մոդելներ է ստեղծում, չնչին աշխատավարձով օգնում է Հայաստանի դպրոցականներին, գիտությամբ է զբաղվում, մասնակցում է քաղաքացիական շարժումներին։ Հայաստանը կզարգանա, եթե մենք հասկանանք ու գնահատենք Սմբատի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց»։