Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է C-500-ի համատեղ արտադրություն կազմակերպել
Advertisement 1000 x 90

Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է C-500-ի համատեղ արտադրություն կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ: Այս մասին, ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, պետության ղեկավարը հայտարարել է TV24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը մեզ C-400-ի վերաբերյալ տրամադրել է վարկ շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ և երրորդ փուլերում մենք ձեռնամուխ կլինենք համատեղ արտադրության: Ես նաև Ռուսաստանին առաջարկեցի C-500-ի համատեղ արտադրություն իրականացնել»,- հայտարարել Է Թուրքիայի ղեկավարը: Բացի դրանից, Էրդողանը պատասխանել Է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից քննադատությանը՝ C-400-ի մատակարարումների շուրջ Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնությունների վերաբերյալ:

«Ինչու՞ են նրանք լռում C-300-ի առիթով, որոնք կան Հունաստանում: Թուրքիայի նկատմամբ այդ քաղաքականությունն հնարավոր չԷ հասկանալ: Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր կարիքներն ունի, և մենք կձգտենք բավարարել դրանք»,- ասել Է Էրդողանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր