Grand Chess Tour-2018 մրցաշարում կայացան վերջին` 7-9-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 7-րդ տուրում սպիտակներով 27-րդ քայլում պարտվեց Սերգեյ Կարյակինին: 8-րդ տուրում Արոնյանը սևերով 36-րդ քայլում հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Վերջին տուրում հայ գրոսմայստերը 46-րդ քայլում ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ:
Արոնյանը վաստակեց 11 միավոր ու արագ շախմատի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը: Առաջինը 14 միավորով Ուեսլի Սոն է:
Հունիսի 15-ին կսկսվի կայծակնային շախմատի մրցախաղը, որտեղ շախմատիստները կանցկացնեն առաջին շրջանի 9 տուրի պարտիաները: