Հասարակությունը կրկին գոլդերի ու ոչ գոլդերի վերածելու մոլուցքը չեմ հասկանում. Վարուժան Բաբաջանյան
Advertisement 1000 x 90

Հասարակությունը կրկին գոլդերի ու ոչ գոլդերի վերածելու մոլուցքը չեմ հասկանում. Վարուժան Բաբաջանյան

Որքան «գոլդ է» համարանիշը, այնքան այդ վարորդը պետք է զգույշ լինի․ Փաշինյանի հանձնարարականը Օսիպյանին:

Նիկոլի՝ ժողովրդին տուգանելու սուբյեկտ չսարքելու հայտարարության մասով ասելիք չկա, գերազանց ա, բայց հասարակությունը կրկին գոլդերի ու ոչ գոլդերի վերածելու մոլուցքը չեմ հասկանում. շատ վաղուց արդեն Հայաստանում տարբերակում չի դրվում համարանիշների հետ կապված՝ ակտ գրելիս… Ընդհակառակը, այսպես կոչված խառը համարանիշների դեպքում այնպիսի խախտումներ եմ վերջերս տեսնում՝ հպարտ քաղաքացի դեմքով, որ կասկածում եմ՝ պետավտոտեսչություն ունենք ընդհանրապես, թե ոչ…

Ենթադրենք/դիցուք ես վարում եմ, այսպես կոչված, գոլդ համարանիշով ավտոմեքենա, ու պահանջում եմ, որ ինձ չվերաբերվեն միլիմետր այլ կերպ, քան բոլոր մյուս քաղաքացիներին… Թե չէ, փաստորեն, սիրո և հանդուրժողականության Հայաստանում, վարչապետի պահանջով, ձևավորվում է ոչ պուպուշ խավ, որի վրա պետք է գրոհի ոստիկանությունը… Դե ես էլ պահանջում եմ ստեղծել ոչ գոլդերի դեմ պայքարի ստորաբաժանում, որպեսզի որևէ մեկը դուրս չմնա պատժվելու մոլուցքից…

Իսկ, ընդհանրապես, օրենքը օրենք է, և պետհամարանիշների դասավորությունը ոչ մի կապ չունի… Պարզապես կատարեք ձեր պարտականությունը ու վերջ, ոչ թե ուղիներ փնտրեք ակտերը մեղմացնելու ուղղությամբ, բայց մի խմբի դարձնեք թիրախ և հետևից ընկեք…

Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են…

Միգուցե, որոշ դեպքերում ոչ այնքան հպարտ…

#Սինգօսիպ

Իր էջում գրել է Վարուժան Բաբաջանյանը:



Նման նյութեր