Ազգային անվտանգության աշխատակիցները իր առանձնատնից բերման են ենթարկելԴոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին: A1+ կայքի տեսանութում հստակ երևում է, որ Արթուր Ասատրյանը նստում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեքենան:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ընդգծեց.
«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Ես միայն կարող եմ հաստատել, որ աշխատանքները շարունակվում են, կավարտվեն, և դրանից հետո մենք հայտարարություն կտարածենք»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակը հաստատել էր, որ ԱԱԾ-ն Էջմիածնում հատուկ գործողություններ է իրականացնում: