Մարդիկ, որոնք ճամփորդելիս իրենց հետ հակաբիոտիկներ են վերցնում, հաճախ են դրանք անհիմն գործածում
Advertisement 1000 x 90

Մարդիկ, որոնք ճամփորդելիս իրենց հետ հակաբիոտիկներ են վերցնում, հաճախ են դրանք անհիմն գործածում

Ճանապարհորդները, որոնք ճամփորդելիս համենայն դեպս իրենց հետ հակաբիոտիկներ են վերցնում, դրանք շատ ավելի հաճախ են գործածում, քան նրանք, ովքեր ճամփորդում են առանց հակաբիոտիկներ վերցնելու։ Հակաբիոտիկները հաճախ են գործածում ոչ ըստ ցուցումների, օրինակ թեթև դիարեայի բուժման ժամանակ, դրանով իսկ նպաստելով բակտերիաների կայունության ավելացմանը։

Հելսինկյան համալսարանի, Հելսինկյան համալսարանական հիվանդանոցի ու Աավա զբոսաշրջային կլինիկայի համատեղ հետազոտության նպատակն է եղել բացահայտել այն գործոնները, որոնք բարձրացնում են ճանապարհորդների շրջանում հակաբիոտիկների գործածումը։

Դրան կամավոր մասնակցել է 316 ճանապարհորդ, որոնք դիարեայով են վարակվել արևադարձային երկրներ այցելության ժամանակ։ Նրանցից 53-ը իրենց հետ Ֆինլանդիայից վերցրել  էին հակաբակտերիալ դեղամիջոցներ։

Հետազոտության ընթացքում բացահայտվել է, որ հակաբիոտիկների գործածման հետ կապակցված ռիսկի գործոններն էին հակաբիոտիկների առկայությունը ճանապարհորդների մոտ, սրտխառնոցը, դիարեան, որը խանգարում է ամենօրյա գործունեությանը կամ խախտում է այն։

Հակաբիոտիկների կիրառման ամենատարածված պատճառը դիարեան է՝ արևադարձային ճանապարհորդների շրջանում ամենատարածված հիվանդությունը։ Այնուհետև հաջորդում են շնչառական ինֆեկցիաները։

Հայտնաբերվել է, որ հակաբիոտիկներով թերապիայի  հաճախ են դիմում նրանք, ովքեր իրենց հետ վերցրել են հակաբիոտիկներ։ 34 տոկոս՝ ընդդեմ 11 տոկոսի։ Ծանր դիարեան երկու խմբերում էլ բուժվում էր հակաբիոտիկներով, սակայն հակաբակտերիալ դեղամիջոցներ ունեցող ճանապարհորդների շրջանում դրանց գործածումը զգալիորեն բարձր էր թեթև (29 տոկոսն ընդդեմ 5-ի) ու չափավոր (38 տոկոսն ընդդեմ 4-ի) դիաերայի դեպքում։

«Հակաբիոտիկներ պետք է գործածել միայն ծանր դիարեայի բուժման համար, մինչդեռ թեթև ու չափավոր հիվանդության դեպքում պետք է ընդամենը հեղուկային թերապիա ու դեղամիջոցներ, որոնք հակաբիոտիկներ չեն պարունակում», – ասել է նախագծի ղեկավար, Հելսինկյան համալսարանի պրոֆեսոր Անու Կանտելեն։

Փաստորեն, հակաբիոտիկների կիրառման համար վճռորոշող գործոն է հանդիսանում ոչ թե դիարեյի ընթացքի ծանրությունը, այլև իրենց ամենօրյա գգործունեության խախտման աստիճանի մասին ճանապարհորդների սուբյեկտիվ ընկալումը։

med.news.am