«Մենք ականատես ենք լինում, որ կարող է Արցախի հերոսը լինի սովորական, պրիմիտիվ ջեբկիր». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Մենք ականատես ենք լինում, որ կարող է Արցախի հերոսը լինի սովորական, պրիմիտիվ ջեբկիր». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մասնակցել միջնորդագրի քննարկմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ քննության ընթացքում Մ. Գրիգորյանը հեռախոսով կապ է հաստատել իր տղայի հետ և ասել, որ Արմեն Հակոբյանը ստանձնի ողջ պատասխանատվությունն ու ասի, որ ապրիլյան պատերազմից հետո բերել է ու այդտեղ է պահել։

«Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ բոլորն էին Էջմիածնում խոսում Մ. Գրիգորյանի արածների մասին և, դիմելով գլխավոր դատախազին՝ հարցրեց. «Ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգրոյանը կատարել է ձեր թվարակած շատ երկար հանագործությունները»։

Ի պատասխան՝ Դատախազն ասաց, որ իմացել է 2018 թվականի հունիսի 5-ից, երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով սկսվեց իրակացվել վարույթ։

«Շատ զրամանալի է, հարգարժան դատախազ։ Տարիներ շարունակ մամուլը, մարդիկ բարձրաձայնում էին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաք, դուք հասկանո՞ւմ եք, որ սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում, որ կարող է Արցախի հերոսը լինի սովորական, պրիմիտիվ ջեբկիր»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Ա. Դավթյանն էլ նշեց, որ կքննվի, թե հնարավոր եղե՞լ է ավելի վաղ բացահայտել այս ամենը։ Նա նաև հարցով դիմեց Ն. Զոհրաբյանին. «Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ ամեն ինչին տեղյակ լինելով, երբ տեսել եք հանցագործության հատկանիշներ, երբևէ դիմե՞լ եք իավապահ մարմնի, որ այդ հարցով քննություն իրականացվի»։

Անի Քեշիշյան