«Սիրելի Նիկոլ, դա վատ, շատ վատ տեղ է տանում…»
Advertisement 1000 x 90

«Սիրելի Նիկոլ, դա վատ, շատ վատ տեղ է տանում…»

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել է, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են անում։ Դա, ըստ վարչապետի, հետևանքն է այն բանի, որ «իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ»…
«Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- ամփոփել է Փաշինյանը…

Անկեղծ ասած, դիտեցի խնդրո առարկա հաղորդումը, և ոչ միայն հակապետական բան այնտեղ չտեսա, այլև տեսա իմ երազած Հայաստանի հեռուստապրոդուկտ՝ համարձակ, սուր, համակողմանի և կարևոր շեշտադրումներով… Դրա մասին էինք, չէ՞, մենք միասին երազում՝ ազատ խոսք, իրավունքներ… Արդյո՞ք մեզ դուր չեկած լրատվամիջոցներին հաթաթա տալով՝ բռնության չենք ենթարկում սիրո և հանդուրժողականության կարգախոսը… Ուր մնաց հանդուրժողականությունը քննադատության և ազատ խոսքի նկատմամբ…

Սիրելի Նիկոլ, դա վատ, շատ վատ տեղ է տանում… Երկրում արդարության վերականգնման հույսերի, ԱԱԾ-ի՝ հանրային լայն աջակցությամբ միջոցառումների ֆոնին լրատվամիջոցների նկատմամբ մուննաթները միայն կոտրում են աշխատանքային թափն ու դուխը…

Դուք այլևս ընդդիմադիր պատգամավոր չեք, ոչ էլ շարքային ֆեյսբուքյան օգտատեր…

Դուք երկրի ղեկավարն եք, համ նալն է ձեր ձեռքը, համ՝ մեխը…

Թողեք, թող աշխատենք…»: