Սյունե Սևադայի օրեր առաջ կատարած հրապարակումը.
33 համարի ավտոբուսի վարորդը, երբ ДЦП ունեցող երեխայի մայրը երեխային գրկած բարձրացել է ավտոբուս, արագ տեղից պոկել է ավտոբուսն ու բղավել, թե՝ ինչու ես էդպիսի երեխայի հետ հասարակական տրանսպորտ նստում։ Մայրն ու երեխան էլ ռեաբիլիտացիոն սեանսից տուն էին գնում։ Երեխան, իհարկե, ամենն ընկալել ու շատ ծանր է տարել։ Ռադիոներից մեկը երեխայի տատիկի հետ է զրուցել, լինքը քոմենթներում կդնեմ։
Որ վարորդը հայվան է՝ հասկացանք։ Էս պատմության մեջ ավելի շատ զայրացնում է ավտոբուսի ուղևորների լռությունը։ Մեկը չկա՞ր վարորդին իր տեղը ցույց տար, կամ ո՞վ իրավունք ունի որոշի՝ ով օգտվի կամ չօգտվի հասարակական տրանսպորտից։
Քանի անգամ պետք է բացատրել մարդկանց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ սխալ չեն, վատը չեն, պակաս չեն, ուրիշ չեն։ Ուղղակի յուրահատուկ են։ Մի՞թե էս պարզ ճշմարտությունը էդքան դժվար է հասկանալ։
Ուրիշներն իրենց չարությունը փսխում են դուրս՝ ամեն առիթից, արդյունքում տուժում են անծանոթ մարդիկ։ Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ անգամ օգնություն չեն խնդրում, գոնե խնդրում են չխանգարել։ Մարդիկ նստել էին ավտոբուս, մեռնելի՞ք էր տասը վայրկյան կանգառում ավել կանգնելը, ձեր սիգարետն առնելու համար երրորդ գծում էլ եք ավտոբուսն անտեր թողնում։ Կամ որ տեսնում եք՝ վարորդը էդպես հաչում էր, մեկը չկա՞ր բերնին գար, սոցցանցերում քարվան են կտրում, ում հարցնես՝ դուխավիկ են, ճշտի մեռած են, կանանց մի մաս՝ իրենց մատներին սխալ գույնի մանիկյուր քսելու համար դիմացինին կպատառոտի՝ աչքն էլ չի թարթի։ Ինչո՞ւ մեր ուժը չի երևում էն ժամանակ, երբ դա իրոք պետք է։
Ինչու՞ պիտի որևէ մեկը յուրօրինակ լինելու պատճառով խեղճանա, էդ երեխու վիճակը պատկերացնում ե՞ք, տեղից էլ հաստատ մայրը դժվար է համոզել, որ տանի էդ սեանսերին, իսկ հիմա նստում ես ավտոբուս, ասում են՝ էդ վիճակով ինչու ես հասարակական տրանսպորտ նստացրել երեխայիդ…ի՞նչ վիճակով, արա, ի՞նչ վիճակ ա դա, կես վայրկյան մտածել ե՞ս էդ երեխան դա լսի ինչ կզգա։
Մեր շատ խնդիրներ լռելուց են սկսում։ Ու մենք պարտավոր ենք, իրոք պարտավոր ենք հավասար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող ցանկացած մարդու համար։ Նախ՝ զգայական շերտում, որ իրենց շատ ազատ ու սիրված զգան՝ կոտրելով էս զզվելի պատնեշը, էդ վարորդի նման մարդկանց մտածելակերպը, հետո անցնենք տեխնիկական շերտին՝ քաղաքը, երկիրը հարմարացնելով էդ յուրօրինակ, հաճախ անասելի հետաքրքիր մտածող մարդկանց համար։
Մի լռեք նման դեպքերի ականատես լինելիս։