«Ասում են, որ տարատեսակ ձերբակալություններից հետո ու թալանած միլիոնավոր դոլարների մասին լսելուց հետո ժողովրդի™ մոտ վերացել են այսպիսի հասկացությունները. «հալալ ա», «լավ ա անում, կարում ա» ու այլևս մարդիկ խնդրի դեպքում չեն դիմում ԽԾԲ և այլ մեթոդների, պաշտոնյաներին չեն զանգահարում, թե «մեր ազիզ բալին գործի տեղավորի», իսկ չօգնողին էլ չեն պիտակավորում, թե «անճար ու աննամուս է, ոչ մի լավություն չի անում»։
Սակայն չար լեզուներն այլ կարծիքի են. ասում են, որ հներին քաղաքական մոտիվներով են պատժում։
Առակը ինչ կցուցանե. մշակույթը չի փոխվում, ինստիտուտներն էլ ինքնաբերաբար չեն ստեղծվում։ Կացնային մեթոդից բացի նաև երկարաժամկետ մտածված քայլեր են պետք։ Հավերժ իշխանություններ չկան, սակայն կայուն ինստիտուտներ կարելի է ստեղծել։
Հ. Գ. Սինգապուր չառաջարկել», – իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։