Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Այս պահին նման բան չկա»,- ասաց նա:
Որոշ լրատվամիջոցներ հունիսի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է հրաժարական տալ: