ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունիսի 22-ին մասնակցեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում սիրիացի փորձագետների համար տեղի ունեցող «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դասընթացը լավ հնարավորություն է ընձեռում ամրապնդելու մշակութային ժառանգության մասնագետների և գիտաշխատողների տեխնիկական կարողությունները` հայ փորձագետների լավագույն փորձի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ստեղծելու հիմքեր հետագա արդյունավետ համագործակցության համար: