Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կա տարածված մոլորություն, որ 1937 թվականի ռեպրեսիաները իրականացվում էին նախկին իշխանությունների դեմ:
Իրականում 1937 թվականը հոկտեմբերյան հեղափոխությունից 20 տարի անց էր և գլխավոր թիրախը նախկին իմպերիալիստական փտած իշխանությունները չէին, որոնք այդ ժամանակ նույնիսկ չկային:
1937 թվականը հակահեղափոխական տարրերի անվան տակ ներքին չիստկան էր: Ձերբակալվում, գնդակահարվում և աքսորվում էին ոչ թե նախկին իշխանության ներկայացուցիչները այլ հեղափոխության անմիջական ու ակտիվ մասնակիցները ովքեր արդեն այս կամ այն պատճառով ձեռնտու չէին Ստալինին:
Իրավապահ մարմինների վարկանիշը շատ բարձր էր, իսկ Պռավդա թերթը մինչև 50-ականներ համարվում էր տեղեկատվության ամենավստահելի ու սիրված աղբյուրը:
Ի դեպ, Ստալինը անձամբ գրում էր Պռավդա թերթի համար, բայց ստորագրության փոխարեն գրում էր խմբագրության անունից: Մինչև մեր օրերը հասած Խմբագրական հոդվածի կոնցեպցիայի հիմնադիրը Ստալինն է»: