Դուբայում ֆոտոշրջանակի տեսքով աշխարհի ամենամեծ կոնստրուկցիայի շինարարությունը մոտենում է ավարտին։
Կառույցի բարձրությունը 150 մ է, լայնությունը՝ 93 մ։ Նախագծի արժեքը գնահատվում է 43.5 մլն դոլար։
«Շրջանակի» միջով տեսարան է բացվում դեպի նոր և հին Դուբայ։
Կառույցի վերևում լինելու է ապակուց կառուցված հետիոտնային անցում, այն կգործի բոլոր ցանկացողների համար։
«Ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա վերջ։