Հայ ընտանիքը, որը Լիպեցկ ուղևորվելու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել էր, ապրում էր Տուլայում
Advertisement 1000 x 90

Հայ ընտանիքը, որը Լիպեցկ ուղևորվելու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել էր, ապրում էր Տուլայում

Հայ ընտանիքը, որը Լիպեցկ ուղևորվելու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել էր, ապրում էր Տուլայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նրա խոսքով, մեքենային, որում գտնվում էր հայ ընտանիքը, մեկ այլ մեքենա է բախվել: Հարվածի հիմնական ուժը հասցվել էր մեքենայի կողմնային հատվածին, որտեղ ընտանիքի հետ գտնվում էր 37-ամյա Դավիթ Իսկանդարյանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ընտանիքի 4 անդամ, 8-ամյա Արևիկը ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել:

Լիպեցկում հայերի միության փոխնախագահ Գագիկ Ասատրյանը հաղորդել է, որ մյուս մեքենայի վարորդը՝  Խուշկամ Իսլամ Բորիսովիչը հիվանդանոցում  մահացել է: Ասատրյանը նշել է, որ այցելել է հիվանդանոցում գտնվող երեխային՝ նշելով, որ բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում, բայց ապաքինվելու հույսեր կան: Ասատրյանը նաև հաղորդել է, որ աղջկա հորեղբայրը Լիպեցկ է ժամանել:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին Լիպեցկ-Դանկով ճանապարհին: Բախվել էին «Hyundai Sonata»-ն և  «Volkswagen Passat»-ը: «Volkswagen Passat»-ի ղեկին 37-ամյա Դավիթ Իսկանդարյանն էր, ուղևորներն էին՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսան և 1 տարեկան Աննան: 8-ամյա Արևիկը ծանր վիճակում հիվանդանոցում է:

news.am