Զովունու գյուղապետարանի դիմաց վրաերթի ենթարկված 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացավ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զովունու գյուղապետարանի դիմաց վրաերթի ենթարկված 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացավ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 2-ին, Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մերուժան Պետրոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Զովունու գյուղապետարանի մոտ 67-ամյա Էդիկ Չոբանյանի կողմից վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 26-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 67-ամյա Էդիկ Չոբանյանը Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեի դիմաց՝ Զովունի գյուղապետարանի հարևանությամբ, իր վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մերուժան Պետրոսյանին:

Վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել էր տեղափոխել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորութամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Եղվարդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ոսկանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com