Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ուզում եմ բարձրաձայնել մի հարցի վերաբերյալ և կիսվել իմ կարծիքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց այն մասին, որ իր որդին` Աշոտը պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում և ծառայությունն անցկացնի ԼՂՀ առաջնագծում։
Իմ կարծիքով՝ սա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ, թշնամին իմանալով տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես կոչ եմ անում Վարչապետին և Պաշտպանության նախարարին այնպես անել, որ թե Վարչապետի, և թե ՊՆ նախարարի որդիները` ծառայելով ԼՂՀ-ում, ոչ մի րոպե չանցկացնեն առաջնագծում։
Հ.Գ. Սիրելի ընկերներ, ես չեմ ասում, որ պետք ա չծառայի, այլ պետք ա և պարտադիր ա ծառայի, բայց ոչ սահմանին, քանի որ դրանով ոչ թե նրա անվտանգության համար այլ մյուսների անվտանգության համար»։
Բարի Օր սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բարձրաձայնել մի հարցի մասին և կիսվել իմ կարծիքով։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,…
Gepostet von Տիգրան Մազմանյան am Montag, 2. Juli 2018