Ֆեյսբուքի օգտատեր Զոյա Ջուլհակյանի հրապարակումը.
«Շատ սիրելի վարչապետ ջան, շուրջ 5-6 ամիս է այս հիվանդ երեխային տեսնում եմ Բարեկամություն մետրոյի շրջակայքում, կեղտոտ, սոված անտուն, անտեր, գետինները քնած: Խնդրում եմ հանձնարարել տեղափոխեն հոգեբուժարան, գոնե քնելու տեղ կունենա և հաց կտան, խնդրում եմ՝ այլևս չեմ կարող անտարբեր անցնել այս երեխայի կողքով և վստահ եմ Դուք ևս չէիք անցնի: Հարգանքով Զոյա Ջուլհակյան»: