Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղե ջարդոնի. Կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղե ջարդոնի. Կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Ս. Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ռ. Բակունցի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Մանուչարյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

shamshyan.com