Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վերջին շրջանում Telegram-ում հրապարակած անկեղծ երկխոսություններով հաճախ են բարձրացնում իրենց բաժանորդների տրամադրությունը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ում պատահաբար գրել է ընկերուհու` Թինա Կանդելակիի հեռախոսահամարը։
Բաժանորդները, բնականաբար, նկատել են հեռախոսահամարը և մի շարք հաղորդագրություններ են ուղարկել հեռուսատահաղորդավարուհուն։
– Ջանա, ամբողջ աշխարհով հեռախոսահամարս հասանելի դարձրիր, արդեն ինչ-որ տղամարդիկ են գրում,- Սիմոնյանին դիմելով` գրել է Կանդելակին։
– Այդ ինչպե՞ս եմ արել։ Բավական է` մեկ անգամ շփոթես Թինայի հանրային ալիքն ու անձնական էջը, ու նրան ուզում են կնության առնել։ Եվ այդ ամենի պատճառն այն է, որ չի կարելի այդքան գեղեցիկ լինել,- նշել է RT-ի գլխավոր խմբագիրը։
Սիմոնյանն իր գործընկերուհուն «մեղքերը քավելու» լավ տարբերակ է առաջարկել. «Ջանա, խաշլամա կպատրաստեմ։ Կամ ի՞նչ ես նախընտրում քո առողջ ապրելակերպով»։
Ի պատասխան վրացահայ հեռուստահաղորդավարուհին գրել է, որ իրեն գրում ու զանգահարում են անդադար։ Նա միաժամանակ նշել է, որ Մարգարիտան շատ քաղաքակիրթ և բարեհամբույր բաժանորդներ ունի։
Թինան ուղարկել է հաղորդագրություններից մեկը, որում տղամարդը բացատրում է, թե ժամանակակից աշխարհում ինչպես պետք է պահպանել անվտանգությունը։
«Թինաթին Գիվիևնա, բարի երեկո։ Խնդրեք Մարգարիտային այլևս այդպես չանի` դա անվտանգ չէ»,- գրել է օգտատերը։ Ինչին ի պատասխան Կանդելակին ասել է, որ բոլորին շնորհակալ է անհանգստության և նախազգուշացման համար, սակայն ավելի լավ կլինի` իրեն գիշերը չզանգեն, քանի որ քնած է լինում։
Բացի այդ, Թինան արձագանքել է խաշլամայի մասին առաջարկին։
«#Թինաթին ռեստորանիս տնօրենը խաշլամա է ուտում առավոտյան։ Կրասնոդարի լոլիկներն ու վարունգներն ավելի լավ կլինեն։ Իսկ հեռախոսահամարիս համար մի՛ մտահոգվիր, լավ է, որ մյուս ընկերներդ հանրային ալիքներ չունեն Telegram-ում։ Այլապես կշփոթեիր և նույնիսկ վախենում եմ մտածել, թե ով ում կսկսեր զանգահարել»,- գրել է նա։
Սրան ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ վերոնշյալ մարդիկ ոչ միայն հանրային ալիք չունեն, այլև հեռախոս։ RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը խոստացել է լոլիկներ ուղարկել Թինային, երբ արձակուրդին մեկնի Կրասնոդար։