ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում բուժաշխատողներին հիշեցրել է, որ երկուշաբթի աշխատանքային է։
«Ուզում եմ բոլորին և հատկապես բուժաշխատողներին հիշեցնել, որ աշխատանքային օր տեղափոխելու մասին կառավարության որոշում չի ընդունվել։ Եկող երկուշաբթին սովորական աշխատանքային օր է»։
Նշենք, որ հուլիսի 9-ին Մեռելոց է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ Մեռելոցը լինելու է աշխատանքային օր: