Էրդողանը մեկնել է Ադրբեջան
Advertisement 1000 x 90

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո՝ հուլիսի 10-ին ուղևորվել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բաքվում Էրդողանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավար կազմի հետ:

Նշենք, որ Թուրքիայում նախագահի պաշտոնում ընտրվող գործիչները մշտապես առաջին արտերկրյա այցը կատարում են Ադրբեջան:

Հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից և նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Վերացվեց վարչապետի պաշտոնը:



Նման նյութեր