Նոր իմացա՞ք, որ Կաթողիկոսի վարկանիշը շատ ցածր է, նոր իմացա՞ք, որ վաղուց բանը բանից անցել է… Զոհրաբ Եգանյան
Advertisement 1000 x 90

Նոր իմացա՞ք, որ Կաթողիկոսի վարկանիշը շատ ցածր է, նոր իմացա՞ք, որ վաղուց բանը բանից անցել է… Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանի հրապարակումը.

Տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում ուժեղացող տարատեսակ կրոնական ուղղությունների մասին, տարիներ շարունակ գոնե ձևական, բայց մեր հասարակության մի ստվար հատված «մոդայիկ» էր համարում իրեն կոչել ոչ «աղանդավոր», բայց բոլորս էլ գիտեինք, որ մեր երկրում հարյուր հազարավոր մարդիկ դավանում են Քրիստոնեության ոչ Առաքելական ճյուղին ու մեղավորներին պետք է փնտրել միայն մեր մեջ։

Ժող ջան դրսի գրանտների վրա ենք նստած 10 տարուց ավել, դրսից օրենքներեն պարտադրում ու ինչպես թելադրում են, այնպես էլ անում ենք, նոր իմացա՞ք, որ «կյանքի խոսքը» շուրջ 100հզ հետևորդ ունի, նոր իմացա՞ք, որ Կաթողիկոսի վարկանիշը շատ ցածր է, նոր իմացա՞ք, որ վաղուց բանը բանից անցել է, ու դեռ մարդ կա՞, որ կասկածում է այն բանի վրա, որ շուտով Հայաստանում Գեյ բառադ էլ կլինի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարչի՝ «Կյանքի խոսք» աղանդից լինելու փաստին, ժողովուրդ գոնե էդ մարդը խոստովանեց, իսկ գիտեք քանի հարյուրն շոու բիզնեսի, քաղաքական դաշտի, բանակի սպաների ներկայացուցիչներ են այդ կրոնական ուղղության հետևորդ, եթե չգիտեք, ապա ասեմ, եթե նրանց անունները հրապարակվեն, ապա հատկապես հումորային հաղորդումների դաշտում քիչ մարդիկ կմնան։ Փողը դրսից է գալիս, 21-րդ դարում փող տվողն է որոշում ինչ լինի։