Ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցախույզի արդյունքները, որն Ipsos հետազոտական ծառայության հետ համատեղ կատարվել Է Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումից հետո:
Գործակալության տվյալներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը բացասաբար Է պատասխանել այն հարցին, թե իրենք հավանություն տալիս են արդյոք Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը, իսկ 37 տոկոսն իր պաշտպանությունն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահին:
Ինչպես նշել Է Reuters-ը, հավանություն հայտնածների 71 տոկոսը հանրապետականներ են (Թրամփը պատկանում Է Հանրապետական կուսակցությանը), 14 տոկոսը՝ դեմոկրատներ: Հելսինկիի գագաթնաժողոմ Թրամփի ելույթը չի ազդել նրա ժողովրդականության ընդհանուր վարկանիշի վրա, նշել Է Reuters-ը: Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 42 տոկոսն ամբողջությամբ վերցված հավանություն Է տալիս նախագահի աշխատանքին: Հարցման մասնակիցները նաև գնահատել են Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Նրանց 38 տոկոսը համաձայնվել Է այն պնդմանը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի թշնամին Է, ևս մոտավորապես նույնքան հարցվածներ նրան նշել են որպես մրցակից, և սոսկ 8 տոկոսն Է Ռուսաստանը բարեկամ համարել:
Հարցմանը մասնակցել Է շուրջ հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: