Օլիմպիական մեդալակիրը մահացել է դանակահարության հետևանքով
Advertisement 1000 x 90

Օլիմպիական մեդալակիրը մահացել է դանակահարության հետևանքով

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 25-ամյա ղազախ գեղասահորդ Դենիս Տենը մահացել է դանակահարության հետևանքով, հաղորդում է «Казинформ»-ը։ Ալմաթիի կենտրոնում անհայտ անձինք փորձել են գողանալ նրա ավտոմեքենայի հայելիները։

Մարզիկը դիմադրություն է ցույց տվել, հանցագործները դանակով մի քանի անգամ հարվածել են նրա ազդրին։

Տենը 3 լիտր արյուն է կորցրել և հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Տենը 2013թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

sport.news.am