90 տարի առաջ այս օրը Ջաջուռում ծնվել է Մինասը. մի նկարիչ, որի արվեստի հետ ծանոթությունը փոխեց իմ կյանքը։ Մինասի արվեստը և մարդկային կերպարը ինձ ուղեկցելու են` քանի ապրում եմ։ Ու ամեն անգամ, երբ գնում եմ Ջաջուռ, գյուղ մտնելիս խորհրդավոր մագնիսականություն եմ զգում։ Կարծես մի մոգական տեղ մտած լինեմ… և երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞վ եմ ես և ինչո՞վ եմ արժանացել Մինասի արվեստը խորությունը զգալու բերկրանքին։
Ես ծնվել եմ Մինասի մահից 11 տարի հետո, բայց վերապրել եմ Մինասի մահը, կարծես կորցրած լինեի հարազատիս։ Հրդեհը կարծես ինձ պատահած լիներ։ Ամեն անգամ երբ մտածում եմ Մինասի ծնունդի մասին, ներքին ցնծություն եմ ապրում։ Մինասը կարճ ապրեց։ Բայց նույնիսկ դա հերիք էր, որ անջնջելի դրոշմվեր արվեստի պատմության մեջ։
Մինասին դեռ չեն ճանաչում։ Մինասի համաշխարհային փառքի ժամը դեռ չի եկել։ Աշխարհը դեռ բացահայտելու է Մինասին։ Սա իմ խորին համոզմունքն է։
Ծնունդդ շնորհավոր, Մինաս։ Նկարիչ։